Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի մարդատար ավտոբուսի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ 2-րդ ոլորանից գլորվել և ընկել է 3-րդ ոլորան:
Վթարի հետևանքով 18 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի և Սևանի հիվանդանոցներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվ են աշխատել Դիլիջանի հրշեջ-փրկարարները, Տավուշի մարզային և Դիլիջանի բաժնի ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցներն ու քաղաքացիները, ովքեր բոլոր վիրավորներին շտապ օգնության և իրենց անձնական ավտոմեքենաներով տեղափոխեցին հիվանդանոցներ: Ավտոմեքենայից գազի արտահոսք է սկսվել, ու փրկարարները հիմա աշխատանքներ են կատարում՝ այն դադարեցնելու համար:
Վիրավորներից մեկը ֆոտոլրագրողին հայտնել է, որ ավտոբուսում գտնվող բոլորը մանկավարժներ են՝ Փարաքար գյուղից:
Մանարամասները՝ shamshyan.com–ում