Վինձորում անհայտ անձինք կրակել և սպանել են Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կարապներին՝ հայտնում է Daily Mail-ը:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Թեմզայում ապրող կարապներին կրակել են երկու անգամ: Արդյունքում սպանվել են չորս թռչուններ, ևս երկուսին անասնաբույժները ստիպված են եղել քնեցնել, մոտ 10 թռչուններ վիրավոր են:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակել են հրացաններից: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում թագուհու նստավայրի մերձակայքում:
Բրիտանական լրատվամիջոցները հարձակումը որակել են «եղկելի և վախկոտ»:














































