Պենտագոնը համարում է, որ հունվարի 29-ին Իրանի փորձարկած բալիստիկ հրթիռը ունի հյուսիսկորեական ծագում: Դա կարող է առաջացնել Իրանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ընդհարման, որը Իրանի նկատմամբ ստանձնել է կոշտ քաղաքականություն, հայտնում է Popular Mechanics-ը:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել` Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից ի վեր առաջին անգամ։









































