Friday, 07 06 2024
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա

«Analitik.am»-ի տնօրեն Անի Հովհաննիսյանն իրեն քաղաքական պատվերի զոհ է համարում. նա կմնա կալանքի տակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական քննությունը:

Նիստի սկզբում մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանը ի գիտություն հայտարարեց, որ ինքը ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հեռու ազգականն է՝ Սիմոնյանը դատախազի հոր հորեղբոր թոռն է:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ դեռ նախաքննության սկզբնական փուլում է իմացել Արմեն Շահբազյանի՝ գործով մեղադրող լինելու մասին, իրենց հեռու ազգակցական կապի մասին անմիջապես տեղեկացրել է իր պաշտպանյալին, խորհրդակցել է նրա հետ, ու իրենք դատախազին բացարկ հայտնելու որևէ պատճառ չեն տեսնում. «Ես որևէ կաշկանդվածություն, անձնական կախվածություն չունեմ Արմեն Շահբազյանից»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

Դատական նիստին չէին ներկայացել գործով տուժող ճանաչված, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ինչպես նաև տուժողի ներկայացուցիչ Գարիկ Ստեփանյանը:

Ամբաստանյալը գործը արագացված ընթացակարգով քննելու միջնորդություն չարեց:

Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Անի Հովհաննիսյանը երկու դրվագով մեղադրվում է գումարներ շորթելու համար:

Առաջին դրվագով նրան մեղսագրված է հետևյալ արարքը. Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան» բանկի օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, նաև՝ նոր հրապարակումներ անելու սպառնալիքով խոշոր չափի՝ 1 միլիոն դրամի շորթում կատարելու դիտավորությամբ 2016 թվականի փետրվարի 2-ից մինչև մարտի 14-ը «Analitik.am» կայքում պարբերաբար հրապարակել է ՀՀ տնտեսության համար հիշյալ բանկի վնասակարության, Ադրբեջանի կողմից բանկի միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ: Բանկից շորթում կատարելու նպատակով Անի Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, իր կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կ.-ին օգտագործելու միջոցով, «իր իրական մտադրությունը քողարկելով»՝ հանձնարարել է իբր՝ հիշյալ բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու, բանկի գործունեությունը լուսաբանելու և գովազդելու համար բանկի հետ ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկով դիմել բանկին:

Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը «պայմանագրի անվան տակ փորձել է քողարկել հրապարակումներով արված սպառնալիքների ազդեցությամբ ներկայացվող գումարային պահանջը»:

Ինգա Կ.-ն 2016 թվականի մարտի 10-ին, 11-ին, 14-ին զանգահարել է «ՎՏԲ Հայաստան» բանկի գովազդի ու հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մարքետոլոգին և առաջարկել է իրենց կայքում բանկը գովազդելու, նրա գործունեության վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու վերաբերյալ կնքել ֆինանսական համագործակցության պայմանագիր:

Մարտի 15-ին բանկի աշխատակցի հետ խոսակցության ժամանակ Ինգա Կ.-ն, չգիտակցելով իր գործողության հանրային վտանգավոր բնույթը, գործելով անզգուշությամբ, առաջարկել է համագործակցության պայմանագիր կնքել իրենց կայքի հետ ու վճարել 1 միլիոն դրամ: Բանկի աշխատակիցը մերժել է այդ առաջարկը:

Մերժման մասին տեղեկացվելուց հետո Անի Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, 2016 թվականի մարտի 17-ից կայքում բանկի վերաբերյալ հրապարակել է վարկաբեկիչ տեղեկություններ և այդ ընթացքում հանձնարարել է Ինգա Կ.-ին նորից զանգահարել բանկ և պարզել նրանց դիրքորոշման հնարավոր փոփոխությունը:

Ինգա Կ.-ն ապրիլի 4-ին զանգահարել է բանկ, նորից է առաջարկել համագործակցության պայմանագիր կնքել կայքի հետ ու դարձյալ բանկի կողմից մերժվել է:

Այդ մասին իմանալուց հետո Անի Հովհաննիսյանը մինչև ապրիլի 30-ը շարունակել է կայքում «ՎՏԲ Հայաստան» բանկի օրինական շահերին վնաս պատճառող, բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը:

Այս դրվագով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  182  հոդվածի 2-րդ մասի 31 կետով:

Երկրորդ դրվագով Անի Հովհաննիսյանին մեղսագրված է հետևյալ արարքը. Անի Հովհաննիսյանը 2014 թվականի դեկտեմբերի 6-ին,  2015 թվականի հունվարի 30-ին,  2016 թվականի ապրիլի  5-ին «Analitik.am» կայքում հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին ու նրա կնոջն արատավորող , նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, մասնավորապես՝ «ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար», «ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է առնում Գագիկ Ծառուկյանի «Տարվա մարդ» մրցանակը, «Տիրոջը կորցրած ջայլամները», «Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին» վերնագրերով նյութերում:

Հրապարակումների հետ կապված պարզաբանումներ ստանալու համար Տիգրան Ուրիխանյանը 2016թվականի ապրիլի սկզբին հանդիպել է Անի Հովհաննիսյանին ԱԺ-ում գտնվող իր աշխատասենյակում: Զրույցի ընթացքում Անի Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի՝ «տարաբնույթ ձևակերպումներով հասկացրել է Տիգրան Ուրիխանյանին, որ վերջինիս արատավորող հրապարակումները դադարեցնելու համար անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք»:

Դրանից հետո Անի Հովհաննիսյանն ու Տիգրան Ուրիխանյանը մեկ անգամ էլ հանդիպել են ապրիլի 14-ին Կոմիտասի պողոտայում գործող «Գոլդ սթար» սրճարանում: Հանդիպման ժամանակ, ըստ մեղադրանքի, Անի Հովհաննիսյանը սպառնացել է Տիգրան Ուրիխանյանին, նրա ընտանիքի անդամներին արատավորող տեղեկությունների հրապարակումը շարունակել և կատարել է շորթում՝ ըստ մեղադրանքի՝ պահանջելով այդ բանը չանելու համար իրեն ամսական վճարել 300 հազար դրամ:

Տիգրան Ուրիխանյանը պահանջվող գումարը Անի Հովհաննիսյանին փոխանցելու համար լիազորել է «Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին: Իսկ Անի Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի՝ օգտագործել է «Անալիտիկ» ՍՊԸ-ի մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Գ.-ին, ով տեղյակ չէր Անի Հովհաննիսյանի մտադրության մասին ու հանցանքը կատարել է անզգուշությամբ: Վարդիթեր Գ.-ն Անի Հովհաննիսյանի կողմից ուղարկվել է՝ Սարգիս Հարությունյանի հետ հանդիպելու, 300 հազար դրամը վերցնելու և իրեն փոխանցելու:

Մայիսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում Վարդիթեր Գ.-ն նախնական պայմանավորվածության համաձայն  «Coffi story» սրճարանում հանդիպել է Սարգիս Հարությունյանին, որտեղ վերջինս 300 հազար դրամը՝ 15 հատ 20 հազարանոցներով հանձնել է Վարդիթերին՝ դնելով նրա նոթատետրի մեջ: Նոթատետրը վերցնելով ու գումարը հաշվելով՝ Վարդիթեր Գ.-ն հաղորդագրություն է ուղարկել Անի Հովհաննիսյանին, որ հանդիպումը կայացել է:

Սակայն Տիգրան Ուրիխանյանը նախապես դիմել էր իրավապահներին՝ իրենից շորթում կատարելու հաղորդմամբ, և Վարդիթեր Գ.-ն հիշյալ սրճարանից իր նոթատետրով ու վերցրած գումարով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է շորթմամբ ստացված ամբողջ գումարը՝ 300 հազար դրամը:

Այս դրվագով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  182 հոդվածի 1-ին մասով:

Մեղադրողի հրապարակումից հետո ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը հայտարարեց, թե նախաքննության առաջին իսկ օրից ասել է, որ իրեն պարզ չէ առաջադրված մեղադրանքի էությունը. «Ինձ համար պարզ է այնքանով, որ իմ նկատմամբ քաղաքական պատվերի շրջանակում հետապնդում է իրականացվում, բայց պարզ չի այն, ինչ վերագրվում է ինձ»:

Սա նշանակում էր նաև, որ ամբաստանյալը իրեն մեղավոր չի ճանաչում ոչ մի դրվագով:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պարզաբանեց, որ պաշտպանական կողմին, մասնավորապես, պարզ չէ Տիգրան Ուրիխանյանի դրվագով մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած արտահայտություններից՝ «տարաբնույթ ձևակերպումներով հասկացնել»-ը, այդ ի՞նչ ձևակերպումներ են, բառերո՞վ են, թե՞ ժեստերով: Պաշտպանական կողմին անհասկանալի է նաև, թե Ուրիխանյանի դրվագով՝ հատկապես ի՞նչ բառերն ու արտահայտություններն են եղել արատավորող: «ՎՏԲ» բանկի դրվագով պաշտպանական կողմի կարծիքով՝ Անի Հովհաննիսյանի կողմից մեղսագրված հանցավոր արարքը կատարելու օբյեկտիվ կողմերից որևէ մեկը առկա չէ:

Մեղադրող Ա. Շահբազյանը որոշ պարզաբանումներ տվեց, մասնավորապես ասաց, թե «տարաբնույթ ձևակերպումներով հասկացնելը»՝ գործողությունների, միմիկաների ամբողջություն է, կարող են օգտագործվել նաև գաղտնաբառեր. «Տվյալ փուլում ավելին ասել չեմ կարող, համապատասխան մարդկանց հարցաքննության ժամանակ կպարզվի»,- ասաց դատախազը:

Ինչ վերաբերում է բանկի դրվագով Անի Հովհաննիսյանի կողմից իրեն մեղսագրված շորթման օբյեկտիվ կողմերի բացակայությանը, ապա ըստ մեղադրողի՝ Հովհաննիսյանը հանցավոր արարքը կատարել է այլ անձի, տվյալ դեպքում՝ իր աշխատողին օգտագործելով: Ինգա Մ.-ն Անի Հովհաննիսյանի ցուցումով է կատարել գործողությունները, հետևաբար նրա կատարածը վերաբերում է Անի Հովհաննիսյանին:

Պաշտպանական կողմի բարձրացրած մյուս հարցերը, ըստ մեղադրողի, կպարզաբանվեն, երբ դատական քննության համապատասխան փուլում կկատարվի համապատասխան ապացույցների հետազոտումը:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգ. նախ կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, ապացույցները, փորձագիտական եզրակացությունները, կզննվեն իրեղեն ապացույցները, հետո կհարցաքննվեն տուժող Տիգրան Ուրիխանյանը, տուժողի ներկայացուցիչ Գարիկ Ստեփանյանը, կհարցաքննվեն վկաները՝ ըստ դրվագների, վերջում կհարցաքննվի մեղքը չընդունող ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Լ. Սիմոնյանը հայտարարեց. «Ուրիխանյանը միտումնավոր չի ներկայացել»:

Դատարանը միջոցներ կձեռնարկի տուժողի ու տուժողի ներկայացուցչի ներկայությունը հետագա նիստերին ապահովելու համար:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց նաև, թե իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն ենթադրությունների վրա, իր պաշտպանյալը հանցավոր գործողություններ չի կատարել, սպառնալիք կամ պահանջ ոչ մեկին չի ներկայացրել: Անազատության մեջ գտնվելն ու մեղադրվելը նրա լրագրողական գործունեության՝ «ՎՏԲ»-ում ադրբեջանական կապիտալի առկայության մասին հրապարակումների հետևանք են…

Այնուհետև ամբաստանյալի շահերի պաշտպան Լ. Սիմոնյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը կամ թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Ըստ փաստաբանի՝ Անի Հովհաննիսյանը արդեն 8 ամիս անազատության մեջ է, իսկ 2017 թվականի հունվարի 28-ից նա կալանքի տակ պահվում է անօրինական կերպով:

Իր պաշտպանի միջնորդությանը միացավ Անի Հովհաննիսյանը ու հայտարարեց. «Հուսով եմ՝ այս ատյանը զերծ կմնա ռուս-ադրբեջանական ազդեցություններից, ու որևէ բան կփոխվի»:

Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ:

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը ամբողջությամբ՝ նշելով, որ դեռ բարձր են հավանական ռիսկերը, որ ամբաստանյալը, գտնվելով ազատության մեջ, անօրինական ազդեցություն կարող է ունենալ վկաների վրա, առկա են արդարադատությանը նրա կողմից անօրինական միջամտություն կատարելու և պատասխանատվությունից ու պատժից խուսափելու վտանգները: Անի Հովհաննիսյանին մեղսագրված արարքներով նախատեսված է 3-7 տարի ազատազրկում, նրա արարքների հանրային վտանգավորության աստիճանը բարձր է: Դատարանը համոզված չէ, որ ազատություն դուրս գալով՝ ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում