«Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող Լորին Զինեբ Նորա Տալհաուին, որն առավել հայտնի է Լորին անունով, պատմել է բիսեքսուալ լինելու մասին, հաղորդում է Expressen-ը:
Շվեդ երգչուհու խոսքով՝ ինքը սիրահարվու է մարդուն, այլ ոչ թե սեռին: Լորին նշել է, որ շատերն են կենտրոնացած սեքսի, սեքսուալության վրա, բայց սերը շատ ավելին է:
Բացի այդ երգչուհին հայտարարել է, որ չունի սիրո պակաս կամ չի տառապում միայնությունից, բայց ներկայում ամուսնացած է աշխատանքի հետ: Լորինը «Եվրատեսիլ»-ում հաղթել է 2012թ.: Նա 2017թ. կրկին մասնակցելու է մրցույթին: