Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում իրավիճակը դեռ լարված է. գյուղապետարանի աշխատակիցները շարունակում են աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնել` հրաժարվելով աշխատել ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հետ:
Վերջինս, ի դեպ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունները. «Այո՛, դիմումներ եղել են, սակայն չեմ կարող ասել, թե ովքեր են դիմում գրողները»: Հարցին, թե այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է՝ մենակ մնա, Մուրադյանն ասել է. «Փառք Աստծո, այնքան մարդ ունեմ իմ կողքին, որ մենակ չեմ մնա, որ մենակ լինեի, չէի ընտրվի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:









































