Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեղհանը հաստատել է նոր հրթիռի փարձարկումը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Միևնույն ժամանակ նա հստակեցրել է, որ հրթիռային փորձարկումները չեն խախտում միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային դաշինքի հետ պայմանագիրը կամ ՄԱԿ-ի բանաձևերը:
«Վերջերս կատարված փորձարկումն իրականացվել է համապատասխան մեր ծրագրերի, և մենք թույլ չենք տա օտարերկրացիներին միջամտել մեր պաշտպանության գործերին»,-ասել է նախարարը:










































