ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
«Ներկայում գործընկեր համանախագահների հետ մենք քննարկում ենք ԱԳ նախարարների հանդիպման համար ամենաօպտիմալ պահը, ինչպես նաև տարածաշրջան համանախագահների այցի հարմար ժամանակը»,-ասել է նա:
Ամերիկացի դիվանագետն ասել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան և Ադրբեջան այցելելու հնարավորությանը: