Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Անթույլատրելի է Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորային գործի կոծկումը և որևէ ցուցակում նրա ընդգրկվելը. ԹԻՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն անթույլատրելի է համարում ԴԱՀԿ  նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նկատմամբ օֆշորային սկանդալի հետ կապված գործի կոծկումը և հետամուտ չլինելը, ինչպես նաև՝ ցանկացած կուսակցության ցուցակում Միհրան Պողոսյանի ընդգրկումը:

Այս առնչությամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2017թ․ հունվարի 23-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացել ԴԱՀԿ  նախկին պետ, ՀՀ  գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 4-ին «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը):  Լրատվամիջոցի հրապարակման համաձայն, Մ.Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ»  (Hopkinten Trading Incorporated) և «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): Ընդ որում, առաջին երկու ընկերությունների բաժնեմասը նա ստանձնել է 2011թ. մարտ ամսին, այսինքն` այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը:

Քրեական գործի վարույթը կարճելու նախաքննական մարմնի հիմնավորումն այն է, որ  իրավական օգնություն հայցելու մասին ՀՔԾ-ի միջնորդությունները Պանամայի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ իրավասու մարմինների կողմից չեն բավարարվել կամ շուրջ ութ ամիս տևած նախաքննության ընթացքում որևէ պատասխան չի ստացվել: Արդյունքում, վարույթ իրականացնող մարմինը, հիմք ընդունելով օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների պատասխանի բացակայությունը, եկել է այն եզրահանգման, որ Միհրան Պողոսյանի արարքներում հանցակազմն առկա չէ: Իսկ ինքը՝ Միհրան Պողոսյանն ընդհանրապես թյուրիմացություն է համարում օֆշորային սկանդալի հետ կապված ողջ պատմությունը:

Հարկ է հիշեցնել, որ նույն օֆշորային սկանդալի հրապարակմամբ պայմանավորված՝ Միհրան Պողոսյանը 2016թ․ ապրիլի 18-ին հրաժարական ներկայացրեց ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից, ընդ որում՝ Ի․Ալիևի հետ նույն սկանդալային ցանկում հայտնվել չցանկանալու պատճառաբանությամբ։ Սակայն նա քրեական գործի  կարճումից հետո պատրաստվում է ՀՀԿ-ի տարածքային ընտրական ցուցակով իր թեկնածությունն առաջադրել 2017թ․ ԱԺ ընտրություններում:

Կարծում ենք, որ նախկինում նմանատիպ կոռուպցիոն բացահայտումների նկատմամբ գործող իշխանությունների հովանավորչությունը, անհետևողականությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը նույնպես նախադեպ է հանդիսացել Մ․Պողոսյանի քրեական գործը կարճելու համար, ինչպիսին, օրինակ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետեր հանդիսանալու սկանդալն էր։

Որպես ՀՀ ժողովրդավարացման և լավ կառավարման ջատագով հասարակական կազմակերպություն՝ անթույլատրելի ենք համարում այս գործի կոծկումը և հետամուտ չլինելը, ինչպես նաև՝ ցանկացած կուսակցության ցուցակում Միհրան Պողոսյանի ընդգրկումը, ով պաշտոնավարման ընթացքում զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ներգրավված է կոռուպցիոն և այլ սկանդալներում՝ հաճախ հայտնվելով ԶԼՄ-ների հրապարակումներում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում