Արդիականացված Land Cruiser Prado ամենագնացը կարելի է ճանաչել առաջնային բամպերով, ռադիատորի ավելի մեծ ճաղերով: Որոշակիորեն փոխված են նաև հետևի լուսարձակները, հաղորդում է auto.vesti-ն:
Հայտնի է նաև, որ նոր Land Cruiser Prado-ն կտարբերվի իր արդիականացված ղեկային անիվով և նոր մուլտիմեդիային համակարգով:
Որոշ տվյալների համաձայն` ոճային փոփոխությունը չի ազդի գամմայի վրա, ինչը նշանակում է, որ ավտոմեքենան կաշխատի և՛ դիզելային, և՛ բենզինային շարժիչով:











































