Սան Ֆրանցիսկոյի սրճարաններից մեկում տեղադրվել են հատուկ նշաններ, որոնք արգելում են սրճարանի այցելուներին կիրառել անձնական նոթբուքեր` համացանց մուտք գործելու համար, հաղորդում է Business Insider-ը:
Այս սրճարան-բարի սեփականատեր Լուիջի Դի Ռուոկկոն ասել է, որ ինքը սարսափելի տանջվում էր այն այցելուների պատճառով, որոնք իր հաստատությունում օգտվում էին անվճար Wi-Fi-ից՝ օր ու գիշեր անցկացնելով այստեղ և ընդամենը պատվիրելով մեկ բաժակ սուրճ: Նրա խոսքերով` արգելող նշանները հրաշք կերպով կարողացան մեծացնել իր վաճառքները:
Նոր կանոնների համաձայն` կեսօրից մինչև ժամը երկուսը որոշ սեղաների շուրջ կարելի է նստել կես ժամից ոչ շատ, ընդ որում՝ դրանց մոտ կարող են նստել միայն առանց համակարգիչների հաճախորդները:
Այս մեթոդը սրճարանի վաճառքն ավելացրել է 15-20 %-ով:











































