Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված նոր «կեղծիքների» մասին խոսել է, այս անգամ՝ կրթության դիպլոմ ձեռք բերելու հետ կապված:
Նրա խոսքերով՝ «Սուրիկ Խաչատրյանը և նրա բանդան հեղինակել են մի շարք սպանություններ, մահափորձեր, բազմաթիվ քաղաքացիների խոշտանգումներ, պետական և մեր ժողովրդի ունեցվածքի,մեր ազգային հարստության ավելի քան 200 մլն դոլարի կարողություններ:
Բազմաթիվ կեղծիքների հետևանքով հանցագործություն կատարելու համար դեռ 1972 թ.-ին դպրոցից հեռացված Սուրիկ Խաչատրյանը նաև ապօրինի ճանապարհով, կեղծիքների հիման վրա 90-ականներին ձեռք է բերել միջնակարգ դպրոցի ատեստատ, համալսարանական դիպլոմներ, կառավարությանն առընթեր պետական կառավարման ակադեմիայի գերազանցության դիպլոմ, ՀՀ պետական բազմաթիվ պարգևներ:
Սուրիկ Խաչատրյանն ապօրինի ճանապարհով Երևանի Մայր բուհի՝ պետական համալսարանի ռեկտորի համահեղինակությամբ հրատարակել է գրքեր, աշխատություններ:
Մանրամասները՝ aravot.am-ում









































