Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Ղարաբաղում սոցիալական պայթյուն է սպասվում, սակայն ոչ ոք տեղյակ չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի ռազմական և քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը:

Պարոն Բադասյան, կարո՞ղ եք գնահատել Ղարաբաղի ներքաղաքական իրավիճակը։ Ներկայում թեև քաղաքականապես ոչ ակտիվ շրջան է, այնուամենայնիվ ինչ-որ գործընթացներ տեղի են ունենում:

– Այստեղ, իհարկե, Հայաստանի ակտիվությունը չկա: Հայաստանում նախաձեռնող երիտասարդները վերջին հայտնի ակցիան անցկացրին, դա ողջունելի է բոլորիս համար, քանի որ իշխանությունների անօրեն քայլը կարողացան կասեցնել: Այստեղ, ցավոք, այդպես չէ, թեև կան նախադրյալներ: Եթե Ղարաբաղում պակաս է ակտիվությունը, պատճառն իշխանությունների` սահման չճանաչող անօրինություններն են, օրինակ` գազի թանկացումը, չնայած այն հանգամանքին, որ այստեղ գազն առանց այն էլ թանկ էր, Հայաստանից կրկնակի ավել թանկացրին: Սա ես բացարձակ լկտիություն եմ համարում` մենաշնորհների այստեղ գործող տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից, բացթողում` իշխանությունների կողմից, և իրավունք ունեմ ենթադրելու` համագործակցություն գազի լցակայանների բաժնետերերի հետ: Փաստորեն` սա տնտեսական հանցագործություն է. դա բավական էր, որ այստեղ ակտիվություն լիներ, և ժողովուրդը չհանդուրժեր, սակայն հանդուրժեց: Մեկ այլ հարց էլ կա` էլեկտրաէներգիայի թանկացումը թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում անտեսվեց, չնայած այս մասին պետք է խոսել: Եթե գազի դեպքում ասացին՝ գազը մերը չի (չնայած մերն է այն, որովհետև Պարսկաստանն է 26 դրամով տալիս, իսկ ռուսական ընկերությունները կամայականորեն մեզ վրա վերավաճառում են բարձր գնով), ապա էլեկտրաէներգիան մեր հայրենական արտադրությունն է, սակայն այն էլ տվեցին ռուսական ընկերություններին, իսկ վերջիններս մեզ դրանով սկսեցին ստրկացնել: Մեր ժողովուրդն իր հայրենիքում, փաստորեն, գտնվում է ոչ անկախ իրավիճակում: Այստեղ նոր հէկեր են կառուցել, բայց դրանց բաժնետերերը հիմնականում կառավարության անդամներ են, բարձրաստիճան պաշտոնյաներ, ում համար ևս շահավետ է: Մեր շրջապատում սոցիալական պայթյուն է սպասվում, սակայն ոչ մեկը տեղյակ չէ: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեր առանձնազրույցներում երբ ես այս ամենի մասին բարձրաձայնում եմ, ասում են, որ ամեն ինչ լավ է: Եթե այդպես է, ինչո՞ւ պայքարած, պատերազմի բովով անցած մարդն իր արյունով վաստակած հողում չի ուզում ապրել: Պարզապես մարդիկ ապագայի նկատմամբ հավատ չունեն:

– Այսքան խնդիրներ եք մատնանշում, համոզված եմ` դրանք նկատելի են ոչ միայն Ձեզ համար, ուրեմն ինչո՞ւ Ղարաբաղում ընդդիմություն չի ձևավորվում:

– Գիտեք, Ղարաբաղում ընդդիմություն ձևավորելը դժվար է: Ես և իմ շրջապատի մարդիկ փորձում ենք, սակայն դա մի քիչ դժվար է: Այստեղ փոքր տարածք է, բայց կան Ռուսաստանի չափ նախարարություններ, ԱՄՆ-ի չափ վարչություններ, նահանգներ, նահանգապետեր, վարչակազմեր, պետեր, տեղակալներ, բնակչության մեծ մասը կենտրոնացած է իշխանական լծակների մեջ, չնայած նրանք էլ վատ վիճակում են: Եթե քաղծառայողը ստանում է 40-60 հազար դրամ, այս համատարած թանկացումների պարագայում չեն կարող գոյատևել: Նրանք էլ չլուծված հարցեր ունեն, սակայն բոլորի մեջ վախ կա, որ դրանից էլ կզրկվեն: Անկախության, ազատության մակարդակը ցածր է այստեղ: Նախկինում ընդդիմադիր կեցվածք ունեցող մի շարք քաղաքական ուղղություններ, կուսակցություններ, արտահայտված դեմքեր երևի թե հոգնել են խոսելուց, վախեցել կամ գնվել, տարբեր ճանապարհներով անցել են իշխանության կողմը, և իրենք են սկսում վարել այդ նույն քաղաքականությունը: Դա մեծ վնաս է հասցրել: Իհարկե, Հայաստանում էլ նույնն է` ընդդիմադիր դաշտում պայքարում են շատերը, բայց մի շարք քաղաքական կուսակցություններ ընդդիմադիր կեցվածք ստանում են, որպեսզի վաճառեն այդ կեցվածքը, առևտրի մեջ մտնեն:

– Ո՞րն է պատճառը, որ Ղարաբաղում քաղաքացիական հասարակություն ևս չի ձևավորվում:

– Ադմինիստրատիվ ռեսուրսն այնքան մեծ է, որ բնակչության մի մասը բաղդատված է: Պատերազմի վետերաններին կիսել են: Նրանք բոլոր ժամանակներում էլ մեծ խոսք ունեն ասելու: ԼՂ և ՀՀ իշխանությունները համագործակցաբար նրանց կիսել են: Ստացվում է` մի քանի գեներալներ սեփականաշնորհել են հաղթանակը: Այն մի քանիսին է վերագրվել: Նրանք անցել են իշխանությունների կողմը, փոխել, կեղծել են իրենց դեմքը և այժմ նույն քաղաքականությունն են վարում` կեղեքում: Ես «կեղեքում» ասելիս նկատի ունեմ հանքերը, ընդերքը, անտառները: Այս ամենը սեփականաշնորհված է մի շարք անձանց կողմից, մինչդեռ դա ազգային սեփականություն է, որից ազգը չի օգտվում, այլ մի քանիսը: Ակտիվ հասարակությունը թուլացել է, պայքարող մարդ չկա: Ինձ նման մեկը որ խոսում է, վախենում են իրենց ունեցվածքը կորցնել: Ես կորցնելու վախ չունեմ. ասածս անհամեստություն չհամարեք: Ես պատրաստ եմ ունեցվածքս տալ, սակայն իմ ասելիքն ասել:

– Իբրև ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչ` Դուք որևէ խնդրի բախվե՞լ եք:

– Ես բազմաթիվ խնդիրների բախվել եմ, բայց դրանք լուծվել են: Որևէ խնդիր չունեմ, թույլ չեմ տալիս, որ խնդիրներ ստեղծեն:

– Ներկայում Ղարաբաղում ակտիվ գործունեություն ծավալող ի՞նչ քաղաքական ուժեր կան:

– Ակտիվ են խորհրդարանական երեք կուսակցությունները, սակայն դրանց ակտիվությունը հիմնականում պաշտոններ կիսելուն, կերակրատաշտից օգտվելուն է ուղղված: Վերջիններս իշխանամետ հայացքներ ունեն:

– Չկա՞ն համեմատաբար «չեզոք» ուժեր, ում հետ հնարավոր լիներ համագործակցության եզրեր գտնել:

– Նման ուժեր չկան: Կան չեզոք, վառ ընդգծված անհատներ, ովքեր համաձայն են իմ հնչեցրած մտահոգություններին, իշխանական կուսակցությունների շարքային անդամներն էլ ինձ հետ համաձայն են, պատգամավորների մեծ մասն էլ, սակայն` թաքուն: Այդ մասին նրանք չեն բարձրաձայնում:

– Այս պայմաններում` ո՞րն է Ղարաբաղի ժողովրդի գոյատևման հիմնական աղբյուրը:

– Մեր ժողովրդի գոյատևման աղբյուրը հիմնականում գյուղատնտեսությունն է, և գիտե՞ք ինչն է հետաքրքիր: Ինչպես գրեթե բոլորը, ես ևս մանկուց հեքիաթներ եմ կարդացել աղբյուրի ջուրը խմող վիշապի մասին: Այն զարմանալիորեն իրականություն է դարձել: Ես համոզված եմ` կգտնվի մեկը, ով կգլխատի այդ վիշապին: Այսօր վիշապն իշխանություններն են. բոլորս սպասում ենք դրան, սակայն չգիտեմ` երբ կլինի դա:

– Ղարաբաղում հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող ի՞նչ խնդիրներ կմատնանշեիք:

– Ամենաառաջնահերթ խնդիրն այս իշխանություններին հեռացնելը և արդարության վերականգնումն է: Գիտեք` պատերազմում մենք ինչպես ենք հաղթել: Արդարությունն է հաղթել: Այսինքն` հրամանատարներ-շարքային զինվոր, իշխանություն-ժողովուրդ հավասար պայմաններում էին, հացն ու մահը կիսում էինք: Արդարություն էր, և այդ պայմաններում մենք հաղթեցինք: Հիմա ավելի հեշտ կլինի: Հեղափոխությունն ու արյունահեղությունը ցանկալի ճանապարհ չեն, պետք է քաղաքակիրթ ճանապարհներ ընտրել: Դեռ չգիտեմ` որոնք են այդ ճանապարհները, սակայն մենք փնտրում ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում