Պակիստանի իշխանությունները տնային կալանքի տակ են վերցրել Հաֆիզ Մուհամեդ Սաիդին, որին ԱՄՆ-ում և Հնդկաստանում համարում են 2008 թվականին Մումբայի ահաբեկչության կազմակերպիչը, հայտնում է Reuters-ը:
Սաիդը հանդիսանում է Պակիստանում գտնվող իսլամիստական «Լաշկար-ի-Թաիբա» խմբավորման քաղաքական ճյուղը հանդիսացող «Ջամաթ-ուդ-Դավա» կազմակերպության հիմնադիրն ու առաջնորդը:
Հնդկաստանում Մումբաիի ահաբեկչության կազմակերպիչ են համարում «Լաշկար-ի-Թաիբա» խմբավորմանը:
Գործակալության տվյալներով` ոստիկանությունը ժամանել է «Ջամաթ-ուդ-Դավայի» գրասենյակ Լահորում և հայտարարել ձերբակալության մասին: Բացի այդ, կալանքի տակ են վերցվել կազմակերպության ևս հինգ անդամներ:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին 10 միլիոն դոլարի չափի պարգևատրում Սաիդի մասին ցանկացած տեղեկատվության համար, որը կնպաստեր նրա կալանավորմանը:








































