Անգլիական Էսսեքս դքսության 72-ամյա բնակիչը տարզանկայից ջուրն է նետվել 122 մ բարձրությունից: Նա դրանով համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այդ մասին հաղորդել է SWNS գործակալությունը:
Ռեյմոնդն իր թռիչքը նվիրել է բարեգործական հիմնադրամի համար միջոցների հավաքմանը, որը կազմակերպվել էր բրիտանացի տաքսիստների կողմից՝ հիվանդ երեխաներին օգնելու համար:
Բուդկոկը, որ մասնագիտությամբ ևս տաքսու վարորդ է, երեք անգամ ցատկել է էլաստիկ տարզանկայից և վերջապես երրորդ անգամ հասել ջրի մակերևույթին:
«Վախենալու էր»,- ընդունել էր թոշակառուն:
Նա գերազանցել է 2006թ. Չինաստանի բնակչի ռեկորդը, որը ցատկել էր 50 մ բարձրությունից:









































