Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում ծրագրվում է 400 մետրանոց աշտարակ կառուցել: Բազմաֆունկցիոնալ համալիրը կկոչվի «Ահմաթ աշտարակ» : Այս մասին հայտնում է RBK-ն:
Մոսկովյան «Արխիտեկտոն» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Զուսիկի խոսքով՝ շենքը կունենա 80 հարկ, կխորհրդանշի միջնադարյան դիտաշտարակ:
«Գրոզնի սիթի 2» նախագծի շրջանակում կառուցվելիք աշտարակի ֆինանսավորումը ծրագրվում է ոչ բյուջետային միջոցներով:
Համալիրում կտեղակայվի 100 բնակարան, թանգարան, 500 համար ունեցող հյուրանոց, ռեստորաններ, գրասենյակներ, ֆիտնես կենտրոններ, լողավազաններ, ուղղաթիռային հարթակներ և այլն:











































