Կանադայի Քվեբեկ նահանգի վարչապետ Ֆիլիպ Կույարը միզկիթի վրա հարձակումը, որտեղ հրաձգության հետևանքով զոհվել է 5 մարդ, որակել է որպես ահաբեկչություն։
«Այդ ահաբեկչությունից հետո ես դիմել եմ Քվեբեկի Ազգային ժողով՝ Քվեբեկի դրոշն իջեցնելու խնդրանքով»,-գրել է վարչապետը Twitter-ի միկրոբլոգում։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով ականատեսին, հաղորդել է, որ մզկիթում հրաձգության ժամանակ գտնվել է շուրջ 40 մարդ։ Ոստիկանության ներկայացուցիչները հաստատել են մի քանի զոհերի մասին տեղեկատվությունը, սակայն հստակ թիվ չեն նշել։
Radio Canada-ի փոխանցմամբ՝ հարձակւմ գործած անձինք դիմակներով են եղել և բղավելով «Ալլահ Աքբար» կրակել են բազմության մեջ։











































