Լեո Մեսսին, ով երեկ «Ատլետիկո»-ի դեմ խաղում թեթև վնասվածք է ստացել, կարող է բաց թողնել «Մալագա»-ի դեմ խաղը` ապահովության նկատառումներից ելնելով:
Չնայած նրան, որ ակումբի պաշտոնական կայքում տարածվել է հաղորդագրություն, ըստ որի խաղացողը պատրաստ կլինի առաջիկա խաղին, մարզիչները չեն ցանկանում ռիսկի դիմել, հայտնում է AS-ը:
«Ատլետիկո»-ի դեմ խաղում Մեսսին փոխարինվեց առաջին խաղակեսից հետո: Ենթադրվում է, որ վնասվածքի պատճառը գերծանրաբեռնվածությունն է, քանի որ նա մասնակցել է մինչմրցաշրջանային 6 խաղերից 5-ին, ինչպես նաև «Լևանտե»-ի դեմ Լա Լիգայի առաջին տուրի խաղին:









































