Բրիտանական մայրաքաղաքի քաղաքապետ Սադիկ Խանը «ամոթալի և դաժան» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը նախատեսում է մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքի արգելք։ Այս մասին ասվում է լոնդոնյան վարչակազմի ղեկավարի հայտարարությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Չնայած այն բանին, որ յուրաքանչյուր երկիր ունի իրավունք սահմանելու սեփական միգրացիոն քաղաքականությունը, այդ նոր կուրսը մարտահրավեր է նետում ազատության ու հանդուրժողականության արժեքներին, որոնց հիման վրա ստեղծվել է ԱՄՆ-ը»,-հավելել է Խանը։









































