Tuesday, 23 06 2026
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում

Հայաստանը կարող է վրաերթի ենթարկվել

 2008 թվականից ստանձնելով նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը բավական ակտիվացրել էր Հայաստանի շփումներն Արևմուտքի հետ: Նկատելի էր նաև, որ Արևմուտքն էլ բավական ակտիվացրել է փոխադարձ ուշադրությունը: Ընդ որում, թերևս թյուր է այդ ամենը միայն հայ-թուրքական հարաբերության հարցում արևմտյան շահագրգռությամբ պայմանավորելը, քանի որ Արևմուտքը Հայաստանի հանդեպ ուշադրությունը շարունակում էր պահպանել և նույնիսկ աշխուժացնել անգամ հայ-թուրքական հարաբերության փակուղուց, սառեցումից հետո, միաժամանակ ընդգծելով, որ հայ-թուրքական և Ղարաբաղի հարցերը չպետք է շաղկապվեն իրար:

Ավելին` Հայաստանի հետ Արևմուտքի հարաբերության օրակարգն ու թեմատիկան իսկ վկայում էին, որ բանը միայն հայ-թուրքական հարցում կամ Ղարաբաղի հարցում Հայաստանից պահանջվող զիջումները չեն, և գուցե ընդհանրապես այդպիսի զիջումներ, ինչպես մեր հանրության մի զգալի մասի մեջ է պատկերանում, մեզանից չէին էլ պահանջում: Միևնույն ժամանակ, նոր բովանդակություն առաջանալով հայ-արևմտյան հարաբերության տիրույթում, Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում անփոփոխ մնաց և նույնիսկ որոշակի ուղղություններով, օրինակ` ռազմակայանների և անվտանգության, խորացավ հայ-ռուսական հարաբերության բովանդակությունը: Սա ընդունված է անվանել կոմպլեմենտարիզմ, սակայն ակնհայտ է, որ խորքային միտումները բոլորովին այլ են և հավասարապես Արևմուտքին ու Ռուսաստանին սիրաշահելու դաշտից ավելի վեր են կամ ավելի խորը և լայն:

Հայաստանը գտնվում էր և է՛ քաղաքակրթական մեծ անցման փուլում: Ըստ էության, Հայաստանի համար այդ անցումն ունի ոչ թե տասնամյակների, այլ թերևս նույնիսկ հարյուրամյակների, և գուցե չափազանցություն հնչի՝ հազարամյակների վաղեմություն: Խաչմերուկ կամ հատման կետ համարվող Հայաստանում հասունացել է գիտակցությունը, որ այդ խաչմերուկային վիճակն իրականում ոչ թե առավելություն է, այլ ինքնախաբեություն: Պետք է դուրս գալ խաչմերուկից, հատկապես երբ համաշխարհային երթևեկությունը սրընթաց ուժգնանում է, իսկ կանոններն էլ գտնվում են լուրջ փոփոխությունների փուլում:

Հայաստանում քաղաքակրթական անցման խնդիրը պետք է հասունանար ինքնաբերաբար, որովհետև անհնար է միշտ մնալ խաչմերուկում, երբ անցնող-դարձող «մեքենաները» իրար հետևից անխնա հարվածներ են հասցնում քեզ, իսկ դու շարունակում ես պարզունակ ինքնախաբեությունն այն մասին, որ խաչմերուկում գտնվելը շահեկան է աշխարհաքաղաքական առումով:

Ըստ երևույթին, տեխնոլոգիական առաջընթացը, տեխնոլոգիական հեղափոխությունը մեծացրեց հայության մեջ ինքնագիտակցության առաջընթացի հնարավորությունը, և այժմ պարզ է, որ աշխարհաքաղաքական շահեկանությունը ոչ թե խաչմերուկի մեջտեղում կանգնելն է՝ երբ անցնող երթևեկը անընդհատ քեզ է հարվածում, և ոչ էլ առավել ևս խաչմերուկ լինելը՝ երբ բոլորը անցնում-դառնում են քո վրայով, այլ հստակ քաղաքակրթական կողմնորոշումը: Իսկ այդ առումով, միարժեք է, որ ժամանակակից աշխարհում այն կարող է լինել միմիայն արևմտյան քաղաքակրթության ուղղությամբ, քանի որ այդ քաղաքակրթությունն է հասել ամենամեծ ձեռքբերումների և ներկայումս շարունակում է դուրս լինել մրցակցությունից:

Այստեղ ամենևին պետք չէ պարզունակացնել խնդիրն ու ասենք` հարց տալ, թե մի՞թե Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով կամ Հովիկ Աբրահամյանին Կարեն Կարապետյանով փոխելը, կամ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահի պաշտոնում նշանակելը քաղաքակրթական ընտրության հարց է: Շատերը նույնիսկ կասեն, թե վայ այդ ընտրությանը, եթե դա է մեր քաղաքակրթական ընտրությունը: Իհարկե ոչ, իհարկե այդ ամենը շատ մանր դրսևորումներ են, բայց նաև դրանք են բնորոշում Հայաստանի համար ընտրության բարդ գործընթացը, որում հայտնվել է իշխանությունը: Այդ իշխանությունն, անշուշտ, ինքն իրեն է դիմադրում, ինքն իր էությունը, կարծրատիպերն ու միֆերը պետք է կարողանա հաղթահարել, էլ չասած գավառական բարդույթների մասին: Սակայն խնդիրը այստեղ է, ոչ թե քաղաքական Արևմուտք, թե Ռուսաստան կողմնորոշման մեջ: Քաղաքակրթական ընտրությունը ամենևին չի նշանակում հանուն Արևմուտքի Ռուսաստանի մերժում: Դա առավելագույնը կարող է նշանակել այն, որ Հայաստանը կարող է որպես պետություն հստակեցնել նաև Ռուսաստանի հետ իր հարաբերությունը, ինչպես մյուս բոլոր խոշոր կամ ոչ այնքան խոշոր տնտեսաքաղաքական կենտրոնների հետ: Բայց այդ ամենն անելու համար պահանջվում է քաղաքակրթական ընտրությունը կատարել, առավել ևս, որ մենք շատ ենք ուշացել այդ հարցում` թե՛ որպես պետություն, թե՛ որպես հասարակություն՝ իհարկե էլիտաների մակարդակով: Իսկ առանց դրան մենք շարունակելու ենք մնալ խաչմերուկում՝ մեր պարզունակ պատկերացումներով վտանգելով ինքներս մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում