Երևանի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում հաստատվել են Երևան քաղաքում տեղական տուրքի նոր չափանիշները, որոնք ուժի մեջ են մտել 2017թ. հունվարի 1-ից: Նախկինում տուրքը գանձվում էր ըստ վաճառակետերի գտնվելու գոտու, այս տարվա հունվարի 1-ից արդեն առաջին գոտում տեղակայված խանութների դրույքաչափը սահմանվել է ըստ խանութի տարածքի չափսի:
Մինչև 26 քառակուսի մետր տարածք ունեցող խանութը պետք է վճարի 17 հազար, 26-50 ք/մ տարածքովը՝ 22 հազար դրամ… իսկ 501 քառակուսի մետրից մեծ տարածքի դեպքում՝ 175 հազար դրամ:
Այս փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ՓՄՁ-ների վրա, արդյո՞ք էական նշանակություն կունենան նրանց համար: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս հարցերի շուրջ իր դիտարկումները ներկայացրեց տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը:
Նրա կարծիքով՝ դրույքաչափի այս փոփոխությունները դրական են: «Կարող են դիտարկվել երկու առումով՝ առաջինը՝ փոքր ձեռնարկությունների համար տեղական տուրքի չափը նվազում է, դա վատ չէ տնտեսվարողի համար, և երկրորդ՝ արդարության սկզբունքն ավելի նորմալ է պահպանվում, մրցակցությունը բարելավվում է, իսկ նախկինում փոքր խանութը և մեծ սուպերմարկետը նույն չափի տուրք էին վճարում՝ անկախ զբաղեցրած տարածքի չափից ու շրջանառությունից, դա տրամաբանությանը հակասում էր»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































