7 երկրների քաղաքացիներին ուղղված ԱՄՆ մուտք գործելու արգելքը չի տարածվում երկու(այդ թվում և ԱՄՆ-ի) քաղաքացիություն ունեցող անձանց վրա, այն վերաբերում է միայն օտարերկրացիներին, հայտնում է Reuters-ը հղում կատարելով Սպիտակ տան բարձրադիր թղթակցին:
Արգելքը վերաբերում է յոթ մահմեդական երկրների քաղաքացիների, դրանք են՝ Սուդանը, Լիբիան, Սոմալին, Սիրիան, Իրանը, Իրաքը և Յեմենը:
Ավելի վաղ Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արգելքն անվանել է «բաց վիրավորանք մահմեդական աշխարհին» և խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել:










































