«Բանակի ամենամեծ սպառազինությունը ոգեղեն սպառազինությունն է, բանակի հանդեպ ունեցած սերը և այն ոգին, որ ունի մեր զինվորը, մեր սպան: Բանակը միշտ սիրո և քնքշության կարիք ունի, ինչպես որ մայրն իր 25 տարեկան զավակին կգուգուրի»: Այս մասին Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աստվածատուր Պետրոսյանը: Նա նաև անդրադարձավ բանակի խնդիրներին:
Սեյրան Օհանյանի վերջին շրջանի գործունեության՝ ընդդիմադիր դիրքերից հանդես գալու վերաբերյալ Ա. Պետրոսյանը նշեց. «Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը: Ինձ թվում է՝ դիմադիր, ընդդիմադիր չկա, եթե ուզում ես, որ պետությունդ լավ ապրի, ցանկացած կուսակցության և մեր անկուսակցական բանակի նպատակը պետությունը, պետականությունը զորացնելը, ներդրումները շատացնելը պիտի լինի: Ես չեմ գտնում, որ Սեյրան Օհանյանը պետականամետ չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:






































