Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հանդիպել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալպեր Ջոշքունի հետ: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:
Հանդիպման ընթացքում նրանք խոսել են երկկողմ հարաբերությունների մասին: Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը և Թուրքիան հաջողություններ են գրանցել պաշտպանության ոլորտում համագործակցելով:
Դեսպանն Աբիևին է ներկայացրել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական նոր կցորդ Հասան Նևզաթ Թաշդելերին:









































