Իրանի նախագահ Հասան Ռուհանին փախստականների և Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանների ֆոնին այսօր հայտարարել է, որ ներկայում պատեր կառուցելու ժամանակը չէ՝ փոխանցում է Tasnim գործակալությունը։
«Այժմ ազգերի միջև պատեր կառուցելու ժամանակը չէ, նրանք մոռացել են, որ երկար տարներ առաջ բեռլինյան պատը քանդվել է։ Պատերն անհրաժեշտ է քանդել, եթե դրանք բաժանում են ժողովուրդներին»,-հայտարարել է Ռուհանին՝ ելույթ ունենալով զբոսաշրջությանը նվիրված թեհրանյան համաժողովում։
«Այսօր մտերմության օրն է, և մենք դարձել ենք և հանդիսանում ենք հարևան՝ մշակույթի և գիտության տեսանկյունից։ Տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհը կրճատել հեռավորությունը մեր միջև։ Գլոբալիզացիան կրճատել է հեռավորությունը մեր միջև»,-ընդգծել է Իրանի նախագահը։









































