Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն հայտարարել է, որ իրեն ժամանակ է հարկավոր` լավագույն մարզավիճը ձեռք բերելու համար: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ շուտով կարող է ցուցադրել իր լավագույն խաղային որակները:
«Ակնհայտ է, որ ինձ երկար ժամանակ է հարկավոր` լավագույն մարզավիճակս ձեռք բերելու համար: Դեռևս պետք է շարունակեմ մարզվել, որպեսզի կարողանամ ցուցադրել լավագույն խաղային որակներս:
Կարծում եմ, որ առավելագույնը 4 շաբաթ անց ես հիանալի խաղ կցուցադրեմ»,- ասել է ֆուտբոլիստը:









































