«Ունենք մեծ ոգի, հզոր կամք ունեցող և սխրանքների պատրաստ բանակ, ապրիլյան դեպքերը հենց դա ցույց տվեցին»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:
Նրա դիտարկմամբ՝ անկախությունից 25 տարի անց բանակը միակ կայացած ինստիտուտն է:
«Բանակը մեր հասարակության մի մասն է, այդ առումով կոռուպցիայից անմասն չէ: Մենք, որպես քաղաքացի, իրավունք ունենք ակնկալելու և պահանջելու, որ կոռուպցիան բանակից արմատախիլ լինի»,- նշեց Ն. Գալստյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:




































