«Պռազդնիկ ա, եկեք էսօր չքաղաքականացնենք»,- այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ անդամ գեներալ Սեյրան Սարոյանը՝ չցանկանալով անդրադառնալ ներքաղքակն խնդիրներին: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարցին արձագանքեց. էս ազիզ օրով երկու ընկերոջ ուզում եք կռվցնե՞ք:
Սեյրան Սարոյանը նշեց, որ վստահ է՝ եթե մասնակցի խորհրդարանական ընտրություններին, ապա իր դեմ «խաղ չի լինի»: Հարցին, թե առաջադրվելո՞ւ է՝ առաջիկա ԱԺ ընտրություններում, նա պատասխանեց. «Դու ո՞նց ես ուզում, որ դու տեսնում ես, էլ իմ դեմ խաղ կա՞: Եթե էթամ, ռեյտինգայինն ա իմը: Առանց ինձի տխուր ա լինելու ձեր համար»:
Անդրադառնալով նրան, որ հնարավոր է, ԱԺ-ում այս անգամ չլինեն հայտնի գեներալները, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Հնարավոր է»:
Իսկ ուզո՞ւմ եք լինել ԱԺ-ում, հարցին էր պատասխանեց. «Խի իմ ուզելով ա՞, ժողովուրդը պտի ուզի, դուք պտի ուզեք»: Նա բացառեց, որ կհեռանա կուսակցությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:









































