ԱՄՆ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չարլզ Շումերը դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ դադարեցելու փախստականների ընդունումը և մուտքն ԱՄՆ՝ մի շարք երկրներից, այդ թվում Սիրիայից։ Այս մասին նախագահական հրամանը ստորագրվել է ուրբաթ։
«Արցունքներն այսօր երեկոյան հոսում են Ազատության արձանի այտերով, որը մարմնավորում է ներգաղթյալների հանդիպման ամերիկյան ավանույթը, որը գոյություն ունի այն ժամանակներից ի վեր, երբ հիմնադիրները ոտք են դրել այս հող»,-ուրբաթ երեկոյան գրել է սենատորն իր թվիթերյան միկրոբլոգում։
Մասսաչուսեթս նահանգից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը նույնպես առանց ուշադրություն չի թողել նախագահի հրամանը՝ նշելով, որ մուտքի սահմանափակումները և փախստականների ընդունման դադարեցումը հանդիսանում են դավաճանություն ամերիկյան արժեքներին։ Նրա խոսքով՝ կրոնի պատճառով փախստականներից մեջք թեքելը նոր հիմք կստեղծի ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբերի կողմից նոր անդամների հավաքագրման համար։ Սենատորը կոչ է արել նախագահին անհապաղ չեղարկել հրամանը։
Ուորենի կարծիքը կիսում է նաև Կոննեկտիկուտից դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին, ով հայտարարել է, որ նախագահի հրամանը ԴԱԻՇ-ին վերածննդի ուղի կտա և ամերիկացիներին կդնի էլ ավելի մեծ սպառնալիքի տակ։









































