Պետեկամուտների կոմիտեում կստեղծվի հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով:
Այսօր կառավարության անդամները նիստի ժամանակ հաստատել են այդ հանձնաժողովի կազմը, անդամների թվաքանակը և անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի աշխատակարգը, մրցույթ անցկացնելու կարգը:
Սա ՊԵԿ-ին հնարավորություն կտա ապահովել հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթները և ատեստավորումը կազմակերպել միասնական ու կատարելագործված պայմաններով:
Գործադիրը սահմանել է նաև հարկային և մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը, որով համակցվում են երկու ծառայությունների նախկին հանձնաժողովների թեկնածուների առաջարկման գործընթացը կարգավորող նորմերը` տարբերության դեպքում նախապատվությունը տալով առավել առաջադիմական մոտեցմանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































