Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հանդիսանում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի նոր տարբերակ՝ կարծում է Արաբական պետություների լիգայի գլխավոր քարոտւղար Նաբիլ Ալ-Արաբին:Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին:
Սիրիայում հակամարտությունն իշխանությունների ու ընդդիմության միջև շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ընթացքում Սիրիայում զոհվածների թիվը գերազանցել է 100 հազարը:
Վերջին տվյալներով՝ «Ժնև 2» միջազգային համաժողովը կկայանա հոկտեմբերին կամ ավելի ուշ:








































