Մեկ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 22-ին մահացավ Դիանա Սիրունյանը:
Դիանան հոր՝ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան լուրն իմանալուց հետո (օգոստոսի 18) փորձել էր ինքնասպանություն գործել՝ նետվելով շենքի 5-րդ հարկի պատուհանից: Նրա կյանքն այդպես էլ փրկել չհաջողվեց:
Հարազատներն ու ընկերները առ այսօր չեն հաշտվում կորստի հետ: Նրանք դժվար են համակերպվում այն մտքին, որ կորցրին իսկական, կենսուրախ ու ջերմ ընկերոջ:
Դիանան, հոր՝ Սուրեն Սիրունյանի նման պայքարող տեսակ էր, ընկերներին էլ խորհուրդ էր տալիս՝ կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պետք է պայքարել և չնահանջել:
Մանկավարժների խոսքերով ՝ սիրելիս սիրում էր շատ, ատելիս ատում էր շատ, ամբողջ սրտով, ինչ անում էր, բուռն էր անում, զգացմունքով էր անում… կենսուրախ էր…
Դիանայի համար աշխարհում ամենասիրելի անձնավորությունը հայրն էր, կյանքը չէր պատկերացնում առանց հոր և միշտ ասել է, որ առանց հոր մի օր անգամ չի ապրի:










































