Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն ԱՄՆ բանակի բրիգադի գեներալ Էնթոնի Ագուտիի հետ քննարկել է Միացյալ բազմազգ խմբերի շրջանակներում ուկրաինական ստորաբաժանումների համատեղ պատրաստությունը, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով գերատեսչության մամլո ծառայությանը:
«Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ուկրաինական ստորաբաժանումների նախապատրաստման համատեղ միջոցառումների առանձնահատկությունները պատրաստման հարցով Միացյալ բազմազգ խումբ-Ուկրաինա (JMTG — U) շրջանակներում, և համագործակցության գոյություն ունեցող ձևաչափի ընդլայնման հեռանկարները»:
Մուժենկոն նշել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է շարունակել ամերիկյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը և հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կտրամադրի փորձագիտական և նյութատեխնիկական օգնություն Ուկրաինայի զինված ուժերում ուսումանական կենտրոններ ստեղծելու համար:
Հաղորդագրության համաձայն՝ Ագուտին նշել է ամերիկյան կողմի անփոփոխ դիրքորոշումը` ուղղված Ուկրաինայի զինված ուժերի պատրաստության համատեղ միջոցառումներին:











































