Իսրայելի ոստիկանությունը երեք ժամ շարունակ հարցաքննել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին` չարաշահումների մասին գործի հետաքննության շրջանակներում: Այդ մասին հայտնում է Haaretz պարբերականը:
«Հարցաքննությունը, որը տեղի է ունեցել Նեթանյահուի Երուսաղեմի նստավայրում, տևել է երեք ժամ»,- գրում է Haaretz-ը:
Նեթանյահուն արդեն բազմիցս հերքել է բոլոր մեղադրանքները, որոնք հնչեցրել են մի շարք լրատվամիջոցներ: «Իմ դեմ ԶԼՄ-ներում ընթանում է մեծ արշավ, որոնց նպատակն է տապալել իմ ղեկավարությամբ կառավարությունը»,- ասել է վարչապետը հունվարի կեսերին:









































