ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ՀՀ Զինված ուժերի սպառազինությանը, նշեց, որ տեխնիկական միջոցների համալրում է տեղի ունեցել: «Չեմ կարող բացել ցանկը, քանի որ գաղտնի է, բայց երկու հարյուր միլիոն դոլարով նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է, մատակարարված է Զինված ուժեր և դրված է ծառայության: Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ կնքված ժամանակացույցի, և հետամուտ ենք լինելու, որ շուտ ստանանք, քանի որ բանակի մարտունակությունը կախված է սպառազինությունից»,-ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նաև նշեց, որ այն, ինչ ստանում են Ռուսաստանի Դաշնությունից, չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որն ունի Զինված ուժերը, և համագործակցության հնարավորություններ են փնտրում նաև այլ գործընկերների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































