Հունաստանը կողմ է արտահայտվում Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև ուղիղ երկխոսությանը։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին
Աթենքում անցկացված բանակցությունների արդյունքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Տիգրան Սարգսյանի խոսքով` Հունաստանն առաջարկում է նաև ստեղծել Հունաստան-ԵՏՄ տնտեսական խորհուրդ և գործարար համաժողով անցկացնել, որը կարող է կայանալ աշնանը:
Սարգսյանը Աթենքում հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի, վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, արտգործնախարարի տեղակալ Յորգոս Կատրուգալոսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարության` միջազգային տնտեսական կապերի հարցով գլխավոր քարտուղար Յորգոս Ցիպրասի հետ:
Նա նաև հաղորդել է, որ բանակցություններին բարձրացվել է Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցը։










































