Կրասնոյարսկի նյարդավիրաբույժները փրկել են ծանր վնասվածքով հիվանդի կյանքը: Աթոռի ոտքը մտել էր տղամարդու գանգի ուղիղ մեջտեղը: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Հոսպիտալացումից հետո երկաթե ոտքի հեռացման արտակարգ վիրահատություն է անցկացվել հերթապահ բժիշկների կողմից: Օտար մարմինը հեռացվել է առանց բարդությունների ու արնահոսության: Շնորհիվ երկրամասային հիվանդանոցի բոլոր ծառայությունների օպերատիվ և համակարգված գործողություների՝ հիվանդը ողջ է մնացել: Նրա վիճակն այժմ կայուն է:
Նա թերապիայի և վերականգնման երկար կուրս պետք է դեռ անցնի:
Դեպքի մասին, թե ինչպես է աթոռի ոտքը հայտնվել նրա գլխում, չի հաղորդվում:










































