KAIST ինստիտուտի հարավկորեացի մասնագետները ներկայացրել է ծալովի ավտոմեքենա՝ Armadillo-T անվանումով: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Մշակողների խոսքով՝ մոդելի անվանումը պատահական չի ընտրված: Արտաքուստ մեքենան նման է զրահակրի:
Ինչպես հայտնի է՝ կենդանին կարող է պտտվել՝ վերածվելով ամուր գնդի: Ինժեներները որոշել են մեքենան օժտել նման հնարավորություններով: Armadillo-T-ի հետևի հատվածը կարող է բարձրանալ՝ փակելով առջևի մասը: Նման վիճակում մեքենայի երկարությունը 2.8 մետրից կրճատվում է՝ դառնալով 1.65 մետր:
Քառանիվ մեքենան նախատեսված է երկու հոգու համար: Էլեկտրամեքենայի շարժիչները տեղադրված են անիվների մեջ: Մեքենան կշում է 450 կգ: Ավտոկայանատեղիի՝ մեկ մեքենայի համար նախատեսված հատվածում կարող է կանգնել 3 «փակված» մեքենա:
Սմարթֆոնի միջոցով օգտատերը կարող է մեքենան «թեքել» 360 աստիճանով, ինչը թույլ կտա մեքենան տեղավորել նաև շենքի անկյունում:
Մեքենայի առավելագույն արագությունը 60 կմ/ժամ է: Արագ լիցքավորման ռեժիմում մարտկոցը լիցքավորվում է 10 րոպեում, որից հետո մեքենան կարող է անցնել 100 կմ:









































