Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

Սկանդալային դեմքերից մինչև հայտնի փաստաբաններ. ովքեր կընտրվեն խորհրդի անդամներ և ում կհաջողվի «փրկել» Պալատը

Անցած տարվա աղմկահարույց իրադարձություններից հետո այս տարի՝ փետրվարի 11-ին Փաստաբանների պալատում փակ գաղտնի պայմաններում կկայանան պալատի խորհրդի ընտրություններ: Թեկնածուների առաջադրումների ժամկետն արդեն իսկ ավարտվել է։ Խորհրդի անդամի 12 տեղի համար պայքարելու է 35 փաստաբան։ Առաջադրվել են նաև հենց այդ աղմկահարույց իրադարձությունների առանցքում հայտնված փաստաբանները։ Նպատակը մեկն է՝ փրկել Փաստաբանների պալատը։ Խորհրդի անդամության համար պայքարող փաստաբանները, ըստ էության, բաժանված են երկու խմբի՝ մշտապես պալատի գործունեության թափանցիկությունը կարևորող, խնդիրները բարձրացնող, և պալատի խորհրդի անդամներ, որոնք կրկին մասնակցում են այս ընտրություններին։

Հիշեցնենք, որ անցած տարի մի քանի հայտնի փաստաբանների՝ Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի նկատմամբ պալատը կարգապահական վարույթներ էր հարուցել, որոնք ներկայումս բողոքարկվում են դատարանում։ Օրինակ՝ պալատի խորհուրդը որոշել էր պատժել փաստաբան Երվանդ Վարոսյանին իր ֆեյսբուքյան էջում կատարած ոչ հասցեական գրառման համար։ Ապա լրատվամիջոցներից մեկով մի քանի պատվիրված հոդվածներ հրապարակվեցին այդ փաստաբանների դեմ, սակայն կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ այդ հոդվածները պատվիրվել էին պալատի այն ժամանակվա մամուլի խոսնակի կողմից, որը չէր կարող իր գործողությունները համաձայնեցրած չլիներ պալատի խորհրդի նախագահի հետ։

Ինչևէ, այդ բոլոր տարաձայնությունները մի կողմ դրած և՛ Երվանդ Վարոսյանը, և՛ Լուսինե Սահակյանը, և՛ մի քանի այլ փաստաբաններ որոշել են մասնակցել խորհրդի անդամների ընտրությանը։ Նրանք իրենց այդ որոշումը հիմնավորել են նախօրեին տարածած հայտարարության մեջ՝ նշելով իրենց քայլերը, պատկերացնումները, թե ինչ է անհրաժեշտ պալատն առողջացնելու համար, սակայն, փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջնահերթ մասնակցում է այս ընտրություններին, որպեսզի «երբևէ, որևէ փաստաբանի նկատմամբ երբեք չիրականացվի այն, ինչ արվեց իր նկատմամբ, քանի որ անկախ այսօրվա իրավիճակից, անկախ անձերից, պալատը բոլոր փաստաբաններինն է, նաև իրենը»։

Թե որքանով է կարևոր այս կառույցի գործունեությունը, Վարոսյանը պատասխանեց. «Կառույցի գործունեությունն անհնար է թերագնահատել։ Առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում Փաստաբանների պալատն է, որ պետք հանդիսանա յուրաքանչյուր անհատ փաստաբանի ու փաստաբանության՝ որպես ընդհանրություն ազատության, անկախության, անկաշկանդ ու ստեղծագործ գործունեության երաշխավորը»։

Պալատի խորհրդի անդամ Կարեն Մեջլումյանը կրկին առաջադրվել է այս ընտրություններում։ Մեզ հետ զրույցում ասաց, որ նորից է առաջադրվել, քանի որ այս տարիների իր փորձը, ակտիվ փաստաբանությամբ զբաղվելը տալիս են իրեն այդ հնարավորությունը։ Մեջլումյանի խոսքերով՝ պալատը շատ կարևոր կառույց է, դրա համար էլ այս ընտրությունները ևս կարևոր են։ Հենց պալատն է այն զսպող կառույցը, որը ստիպում է փաստաբաններին հետևել իրենց վարքագծի կանոններին, գործարքի մեջ չմտնել քննիչի, այլ մարմինների հետ։ «Միշտ կա զգոնություն, որ այդ ամենը կարող է դառնալ արտոնագրից զրկվելու հիմք։ Այդ կառույցը հենց պալատն է։ Պալատն է տրամադրում արտոնագիրը և զգուշացնում, որ կա նաև արտոնագրից զրկվելու ռիսկ, եթե չհետևեն վարքագծի կանոններին»,- նկատեց Մեջլումյանը՝ հավելելով. «Մենք թիմով ենք մասնակցում, 12 հոգով և ներկայացրել ենք մեր պատկերացումները ու ծրագրերը։ Մեր թիմում կան և՛ քրեական իրավունքի, և՛ քաղաքացիականի, և ՛ միջազգային իրավունքի մասնագետներ։ Մեր թիմում կան նաև նորեկներ, գիտնականներ։ Նույնը կա նաև մյուս թիմում։ Ես կարևորում եմ առողջ մրցակցությունը։ Թող փաստաբանները կատարեն իրենց ընտրությունը»,- ասաց Մեջլումյանը։

Մեր դիտարկմանը, թե պալատում տեղի ունեցած իրադարձությունները, պալատի որոշ անդամների տրամադրվածութունը մյուս թիմի ներկայացուցիչների դեմ կթեժացնե՞ն մրցակցությունը, Մեջլումյանը նկատեց. «Պալատի խորհրդի ընտրությունները համապետական ընտրություններ չեն, ժողովուրդը չի ընտրում։ Ընտրում են փաստաբանները, ովքեր ավելի զուսպ են, էմոցիաներին չեն տրվում, սիրում են խոսել փաստերով։ Ճիշտ է, այդ թիմի ներկայացուցիչների կողմից հնչում են քննադատողական կարծիքներ պալատի հասցեին, բայց ես ինչքանով ծանոթացել եմ դրանց, դրանք հիմնականում հիմնազուրկ են։ Կարող է լինել տեսակետների տարբերություն, բայց ոչ ավել»,- ասաց Մեջլումյանը։

Նա խոսքերով, օրինակ, մյուս կողմը նշում է, որ պալատը պետք է տրամադրի այս կամ այն փաստաթուղթը, բայց դա պարունակում է այլ անձի անձնական տվյալներ։ «Հիմա պալատի նախագահը այդ անձի համաձայնությունը չունենալու պարագայում ինչպե՞ս տրամադրի այդ փաստաթուղթը»,- ասաց նա։

Մեջլումյանը բացառեց, որ պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով նաև խորհրդի նախագահն է, որևէ ազդեցություն, ճնշում կարող է գործադրել փաստաբանների նկատմամբ՝ քվեարկելու այս կամ այն թեկնածուի օգտին, որպեսզի արդյունքում պալատի խորհրդում ավելի շատ լինեն այն փաստաբանները, ովքեր հետագայում կպաշտպանեն նրա դիրքորոշումը։ «Դա բացառվում է։ Փաստաբանն անկախ է։ Եվ հետո պատկերացրեք, որ հանկարծ մի փաստաբան կանգնի ու ասի, որ իր նկատմամբ ճնշում է եղել։ Դա վերջը կլինի։ Ես բացառում եմ դա։ Չի կարող նման բան լինել»,- ասաց Մեջլումյանը։

Ի դեպ, խորհրդի անդամի ընտրություններին մասնակցում է նաև պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում