Դուշանբեում չորացել է Տաջիկստանի «հավերժական անկախության» խորհրդանիշը՝ սեկվոյան, որը 2013-ի մարտին տնկել է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Միևնույն ժամանակ, դրա կողքին աճող սեկվոյան, որը տնկել են ամերիկացի դիվանագետները, ինչպես նախկինում, փարթամանում է:
2004 թվականին ոչնչացել էր երկրի անկախությանը նվիրված ևս մեկ խորհրդանիշ: Բացումից մի քանի ժամ առաջ 23 մետրանոց հուշարձանն ընկել էր: Այս մասին հայտնում է MigNews-ը:







































