Իրանը սկսել է նոր առաջնակարգ ռեակտիվ կործանիչի արտադրությունը՝ հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի փոխհրամանատար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է Tehran Times-ը:
Նասիրզադեի խոսքով՝ նոր կործանիչի շնորհիվ կվերանա այլ երկրներից կործանիչների ձեռքբերման անհրաժեշտությունը:
Նա նաև նշել է, որ Իրանը նախագծում և կառուցում է նոր դասի՝ «օդ-օդ» և «օդ-երկիր» հրթիռներ, և հավելել է, որ հրթիռները կփորձարկվեն ընթացիկ իրանական օրացուցային տարում, որն սկսվել է մարտի 21-ին:
Հիշեցնենք, որ փետրվարին Իրանը ներկայացրել էր նոր հայրենական կործանիչ՝ Qaher 313-ը:












































