Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին` Նարեկ Ավետիսյանը, «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում նկատել է, որ կարևոր է քննադատությունը, այլապես «լճացում է սկսվում, ու դաշտն էլ սկսում է դեգրադացվել».
«Երբ առաջ կյանքը շատ վատ էր, ուղղակի գոյատևելու խնդիր էր դրված մարդկանց մոտ, ես էլ, ընկերներս էլ ու արվեստի շատ մարդիկ, ի հակադրություն այդ քաոսի, փորձում էինք արվեստի ներդաշնակություն գտնել ու ընդլայնել այդ դաշտը: Բայց այսօր, համեմատած այդ տարիների, երբ անհամեմատ լավ վիճակ է, անկում կա: Այսինքն՝ արվեստագետները բավական հուսալքված վիճակում են»:
Ըստ Ն. Ավետիսյանի` պետական պաշտոնյաների հետ շփման ժամանակ ինքը կարևորել է արվեստին ցուցաբերվող պետական աջակցությունը.
«Ցավոք սրտի, արվեստը մեր երկրում դարձել է վերջին բանը, ինչին գումար են տրամադրում: Այս աստիճան հեգնական բան Հայաստանում չի կարելի անել, երկիր, որ հարուստ մշակույթ ու պատմություն ունի, ունի նաև ռեալ մարդիկ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Bravo.am-ի











































