Մեքսիկական պեսոյի ինքնարժեքն ընկավ այն բանից հետո, երբ երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարեց, որ չի պատրաստվում Վաշինգթոն գնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար, հայտնում է Business Insider-ը:
Նշվում է, որ պեսոյի արժեքն ընկել է 1,2%-ով, մինչև դոլարի համար 21,3: Ընդ որում հայտարարությունից երկու ժամ առաջ մեքսիկական պեսոյի արժեքը աճ էր գրանցում 0,8%-ով, մինչև 20,9 դոլարի համար:








































