Ըստ comScore վերլուծական ընկերության տվյալների՝ հուլիսին համացանցի օգտատերերը ԱՄՆ-ում ավելի հաճախ այցելել են Yahoo ընկերության ծառայությունները և ոչ թե Google-ի՝ առաջին անգամ 2011-ից ի վեր, հաղորդում է Mashable-ը:
Yahoo Այցելությունների քանակը կազմել է 196.6 մլն, ինչը 400 հազարով ավելի է Google-ի ցուցանիշներից: Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել էլեկտրոնային փոստի, լուսանկարները պահպանելու, որոնողական համակարգի, էլեկտրոնային քարտեզների միջոցով նավիգացիայի հնարավորությունը և այլ ծառայություններ:
Սակայն հետազոտության շրջանակներից դուրս է մնացել Tumblr այցելությունների քանակի ուսումնասիրությունը, որը պատկանում է Yahoo-ին: Հաշվի չի առնվել նաև Google-ի որոնողական համակարգը, որից օգտվում է օգտատերերի մոտ 67 տոկոսը:










































