Ավելի քան 100 բրիտանցի զբոսաշրջիկներ թունավորվել են թուրքական Սիդե քաղաքի Sentido Perissia հյուրանոցում հանգստի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Թունավորվածների մի մասը հոսպիտալացվել է, նրանց թվում կա 5 ամսական մի երեխա:
Ներկայումս հյուրանոցի աշխատակիցները այցելության համար փակել են համալիրի լողավազաններն ու խորհուրդ են տալիս հյուրերին մնալ համարներում:
Ենթադրաբար, թունավորումը, որն ուղեկցվում է փսխմամբ և լուծով, վիրուսային ծագում ունի:
Բրիտանակնա զբոսաշրջային Thomas Cook ընկերությունը միջադեպի հետաքննման համար Թուրքիա է ուղարկել իր մասնագետներին, ինչպես նաև դադարեցրել այդ հյուրանոց ուղեգրերի վաճառքն առնվազն մեկ շաբաթով:









































