Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող «Լոնդոնի աչք» ատրակցիոնը (Londin Eye) 50 մլն ուղևոր է փոխադրել: Այս սահմանը հատվել է ատրակցիոնի աշխատանքի 14-րդ տարում:
Ուղևորների թվում էր նաև Չիկագոյից ժամանած ամերիկացի զբոսաշրջիկը՝ Անդերսոնների ընտանիքից: Իրադարձությունը նշելու համար աշխատակազմը նրան և նրա հարազատին շամպայնով է հյուրասիրել:
Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:











































