2013թ. փետրվարի 17-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր 45-ամյա Համլետ Ասատրյանի` Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատնից գողություն էր կատարվել:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ դատավորը կրել էր 450.000 դրամի նյութական վնաս: Նշված դեպքից անցել է 6 ամիս, սակայն գողությունը բացահայտված չէ:
«Հանցագործները դեռևս հայտնաբերված չեն, և ես կասկածներ էլ չունեմ, թե ովքեր կարող են լինել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասել է Համլետ Ասատրյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:








































