ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանն անդրադառնալով հարցին՝ անակնկա՞լ էր Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը, արձագանքեց. «Կարող ա ոտներդ սոթ տա, ընկնեք-մեռնեք, մի րոպե հետո չգիտեմ ինչ կլինի»:
Իսկ հարցին՝ հնարավո՞ր է՝ դուք էլ հեռանաք ՀՀԿ-ից, պատգամավորը պատասխանեց. «Մի ճանապարհով կյանքում շարժվել եմ, տենց էլ մեռնելու եմ»: Առաքել Մովսիսյան հավաստիացրեց՝ ոչ մի դեպքում ՀՀԿ-ն չի լքի:










































