ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հրաժարվել իր մեքսիկացի գործընկեր Էնրիկե Պենյա Նյետոյի հետ առաջին հանդիպումից երկու երկրների միջև պաշտպանիչ արգելք կառուցելու վերաբերյալ ունեցած տարաձայնության պատճառով: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ում:
Ընդ որում՝ նա կրկին քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի համաձայնագիրը (NAFTA): «Մեքսիկայի հետ (երկկողմ) առևտրում ԱՄՆ-ը ունի 60 միլիարդ դոլարի պակասորդ: NAFTA-ի գործունեության հենց սկզբից դա եղել է միակողմանի գործարք` հսկայական թվով աշխատատեղերի և ընկերությունների կորուստներով (ամերիկյան կողմի): Եթե Մեքսիկան պատրաստ չէ վճարել ծայրահեղ անհրաժեշտ պատի համար, ապա ավելի լավ կլինի չեղարկել առաջիկա հանդիպումը»,- նշել է նա:
Մեքսիկայի առաջնորդի հետ Թրամփի հանդիպումը պլանավորված է հունվարի 31-ին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում:
The U.S. has a 60 billion dollar trade deficit with Mexico. It has been a one-sided deal from the beginning of NAFTA with massive numbers…
— Donald J. Trump (@realDonaldTrump) 26 января 2017 г.
of jobs and companies lost. If Mexico is unwilling to pay for the badly needed wall, then it would be better to cancel the upcoming meeting.
— Donald J. Trump (@realDonaldTrump) 26 января 2017 г.









































