Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր շնորհավորանքներ են հղել իրեն Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնում ժամանակավորապես նշանակվելու կապակցությամբ: Այս մասին Հեֆերնը գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
«Շնորհակալություն բոլորին լավ բարեմաղթանքների համար: Սա ժամանակավոր նշանակում է, մինչև նոր թիմը կլինի տեղում: Ակնկալում եմ աշխատել իմ եվրոպացի գործընկերների հետ»,- նշել է նա:
Thanks for all the good wishes. This is temporary assignment as the new team gets in place. Look forward to working w European partners.
— John Heffern (@AmbHeffern) 26 января 2017 г.




































